|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:
Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ եւս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով մեր հանրապետության զարգացմանն ու զորացմանը:
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: