Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարության տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հայտարարության մեջ նշվում է, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը համակարծիք են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը վերջին մեկ տարվա ընթացքում հաստատապես ապահովել է հրադադարի ռեժիմը. նրանց միջնորդությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 122 ռազմագերի` 105-ը` Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, 3 փաթեթ ականապատ քարտեզներ են հանձնվել ադրբեջանական կողմին։ Մոտ 53 հազար փախստական (արցախցիները) արդեն վերադարձել է իրենց տները։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը (կետ 9) պարունակում է կարևոր դրույթ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ` կայացել է Եռակողմ աշխատանքային խմբի ութ հանդիպում։ Զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը վերականգնող կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ՝ ՝ հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցությունների հասանելիությամբ։
Դա կարևոր է հատկապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Եռակողմ խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները կգործեն՝ հարգելով այն պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնցով դրանք անցնում են։
«Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր և կիսել իր հարուստ սահմանազատման փորձը այլ երկրների հետ։
Մենք վճռական ենք շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Համանախագահների ծրագրերն են` այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3 + 2» ձևաչափով։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահորեն հերքել սոցիալական ցանցերում և անբարեխիղճ տեղեկատվական ռեսուրսների էջերում այն լցոնումը, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել «Լեռնային Ղարաբաղը պոկելուն և այն հանձնելուն Ադրբեջանին, Հայաստանը վերածելով ռուսական «պրոտեկտորատի»»։ Նման հայտարարություններն իրենց բնույթով պոպուլիստական են, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն։ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի հավասարակշռվածության վրա՝ նախատեսելով ծայրահեղ հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ. ըստ թելեգրամյան աղբյուրներին՝ ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար ու սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներում...», - ըստ «Ռեգնում»-ի՝ նշված է հայտարարության մեջ։