|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով: Այդ մասին տեղեկացնող` թուրքական Haberler լրատվակայքը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության կապակցությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ էր Թուրքիային` դադարեցնել Սիրիայի քրդական ուժերի դիրքերի հրետակոծությունները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ երկու արտգործնախարարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: Չավուշօղլուն ասել է, որ թուրքական զինուժի գործողությունները բացառապես ուղղված են Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Նա հիշեցրել է, որ Թուրքիան իր դիրքորոշումը Սիրիայի հարցում հայտնել է փետրվարի 11-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած` Սիրիայի միջազգային աջակցության խմբի ժողովի ժամանակ:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ Սիրիայի հարցում Անկարան և Փարիզը ընդհանուր առմամբ միակարծիք են, և պատրաստակամություն կա զարգացնել երկկողմ համագործակցությունը: