|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է քիչ առաջ Կրակովում ավարտված Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանը: Նա նկատեց, որ նման հանդիպումներից առաջ կամ հետո միջադեպերը սահմանին դարձել են տխուր ավանդույթ: Նշենք, որ այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող էր զոհվել:
«Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, մի բան է ասում բանակցությունների ժամանակ, բայց այլ վարքագիծ է դրսևորում սահմանին: Այսօրվա հանդիպման ժամանակ էլ մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, եթե ցանկանում ենք առաջընթաց արձանագրել բանակցություններում, ապա պետք է իրականացնենք Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները : Նրա խոսքով` միջազգային իրավապաշտպան կառույցներն էլ են արձանագրում, որ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն է, իսկ Ադրբեջանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական եւ տոտալիտար հասարակարգ։