Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ հավատում, որ կան հայեր, որոնք կարող են մի կտոր լափի համար վիզները ծռել թուրքի դեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ազգային ժողովի առջև բողոքի ակցիայի ժամանակ:
«Մի բան եմ միայն լսում այդ կողմից՝ պետք է առեւտուր անել, հարաբերություններ հաստատել։ Դուք հո չեք գժվե՞լ, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք խոսում, այսօր եւ երեկ թուրքական հեռուստատեսությունով արդեն Հայաստանի Հանրապետության քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքի մարզն Ադրբեջանի կազմում է։ Մեզ փորձում են համոզել, որ պատերազմ է, պարտվել ենք։ Պատերազմը հայ ժողովուրդը չի պարտվել, պատերազմը Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունն են պարտվել»,-ասաց նա։
Նա նշեց, որ ոնց ուզում է լինի, ինչ ուզում է լինի՝ մեզ չեն կարող համոզել, որ հանդուրժենք այս խայտառակ կապիտուլյացիան։
«Մենք ոչ մի հարց եւ պատասխան չունենք իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին բացի մի պահանջից՝ Նիկո՛լ, հեռացիր։ Ոչ մեկին չի ստացվի մեզ բերել ծնկի»,- ասաց Արման Աբովյանը։
Ավելի վաղ հայտնել էինք «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքը։