Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, հետամուտ լինելով իրավիճակի թեթևացման անհրաժեշտությանը, լարվածության թուլացմանը, առաջարկում է արտահերթ նիստ, արտահերթ նիստին ոչ մեկ չի գալիս՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ամբիոնից մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Ես չեմ հասկանում՝ դուք որոշել եք, որ պառլամենտը « Իմ քայլի» դյուքա՞նն է, ինչո՞ւ չեք գալիս, եկեք, քննարկեք։ Դուք եք ասում, որ լարվածությունը պետք է թուլանա»,-ասաց Արման Աբովյանը։
Նա նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, իմքայլականները լրիվ առաձին օրակարգեր են փորձում գեներացնել։
Նրա տպավորությամբ՝ խորհրդարանը լրիվ կտրված է իրականությունից և օրակարգում ընդգրկված 19 հարցերից միայն մեկ հարցն է առնչվում գերիներին, դրա փոխարեն քննարկվում է գնումների մասին, հաշվեքննիչ պալատի մասին և այլ հարցեր:
«Դուք չե՞ք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ո՞նց ենք դուրս գալու էս վիճակից: Ասում եք՝ սրանք են մեր պայմանները ու բոլորն էս պայմաններով պետք է շարժվեն, իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու», - հայտարարեց Աբովյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը մեղադրեց խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանք չեն մասնակցում գերիների խնդիրներին նվիրված քննարկումներին և չեն պատասխանում ադրբեջանական քարոզչությանը:
Արման Աբովյանը հակադարձեց, որ հետաքրքրվողներին կարող է ներկայացնել ԲՀԿ խմբակցության պատգամավորների կատարած քրտնաջան աշխատանքը գերիների մասով:
«Սկսած նամակներից, ոչ թե վեբինարներից, այլ նամակներից մինչև դիմումներ: Չհամարձակվե՛ք այդ հարցը այստեղ շահարկել»,-ընդգծեց Արման Աբովյանը:
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ՝ ռազմական դրության ռեժիմը երկրից հանելու հարցի օրակարգով, բայց իմքայլականները տապալեցին լսումները՝ չներկայանալով նիստին, որի հետևանքով՝ քվորում չլինելով, նիստը չկայացավ։