| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Դեռ կորոնավիրուսով վարակի մեծ թվով դեպքեր են արձանագրվում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում։
Նա վկայակոչեց վերջին մեկ օրում հաստատված 554 նոր դեպքը։
Այսօրվա դրությամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը 33 559 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 583 մարդ, շարունակում է բուժվել 10 832-ը:
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում գրանցվել է մահվան ևս 15 դեպք․ մահացածների ընդհանուր թիվը 607 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը, որոնք ունեցել են նաև կորոնավիրուս, հասել է 189-ի։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 141 հազար 410 քաղաքացի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առողջապահական համակարգը մի փոքր ավելի քիչ է լարված ու դա երկրում հակահամաճարակային կանոնների պահանման շնորհիվ է։
Սա, ըստ նրա, չի նշանակում, թե հասարակությունը լիարժեք պահպանում է դրանք։
Վարչապետը կրկին կոչ արեց կրել դիմակներ, պահել հեռավարություն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ արդեն 4 օր է՝ հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում․