Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների առողջական դրության մասին։
«Նրանք ժամանման պահից սկսած եղել են մեր հսկողության տակ։ Այդ ժամանակ չեն ունեցել գանգատներ, դրանք հետո են առաջացել։ Գանգատներ առաջանալուն զուգընթաց նրանք տեղափոխվել են Ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ տեղի է ունեցել տեստավորում, հետո արդեն ունեցել ենք հաստատումը։
Նրանցից երկուսը իրենց պրակտիկորեն առողջ են զգում, չունեն ոչ մի գանգատ, միայն մեկի մոտ կա մի փոքր աջակողմյան թոքաբորբ, որը պետք է ախտանշանային բուժումից հետո արագ անցնի։
Այս անձանց հետ շփված, ուղիղ կոնտակտ ունեցող մարդկանց մեկուսացումով ենք հիմա զբաղվում, նրանք շատ չեն։ Այս պացիենտները համարվում են բերովի դեպքեր։ Այսինքն՝ մենակ լոկալ տարածում չունենք։ Իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի»։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։