| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Այս տեմպով եթե շարունակվի՝ հնարավոր է կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման անցում լինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը մասնակցում էր Հանրային խորհրդի առցանց նիստին։
«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը»,-մանրամասնեց նա։
Նա չբացառեց, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մոտ օրերս անցնենք այս մեխանիզմին, բայց վստահեցչեց, որ ամեն ինչ անում են, որ դրան չգնանք՝ նոր մահճակալներ են ներառում և այլն։
Նա վստահեցրեց, որ այս պահին բոլոր հիվանդներն ստանում են բուժօգնություն, նրանք ուղղակի հիվանդանոցներում չեն պառկած, որ նրանց վիճակը չծանրանա։
«Մենք ծանրերին հիմնականում ընդունում ենք ի սկզբանե։ Մոտավորապես գիտենք իրականում՝ ով է ծանր դառնալու․ դրանք մեր տարեց, խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են ու ուշացած դեպքերը։ Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի թթվածնի քանակն այնքան ցածր է, որ մենք մաքսիմում մի օր կարողանում ենք ինչ-որ բան անել ու չենք կարողանում փրկել»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Խորը սորտավորման կարիք կլինի հիվանդացությունների թվի աճի դեպքում՝ ասաց առողջապահության նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում․