կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 11:46
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով 4 հիվանդից միայն 1-ն է բուժում ստանում, մյուս 3-ը գանգատ չունեն․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված 4 հիվանդից միայն 1-ն այս պահին գանգատ ունի՝ աջակողմյան թոքաբորբ և ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած 3-ը որևէ բուժում չեն ստանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսի պատկերը Հայաստանում։

Նա վերահաստատեց, որ վերջին 3 պացիենտները ժամանել են Իտալիայից վերջին օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են նախարարության մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի և թե՛ հեռախոսակապի միջոցով և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, քանի որ նրանց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը։

Այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած 10 անձի մեկուսացրել են Ծաղկաձորում՝ հատուկ պահման վայրում, որտեղ արդեն իսկ կան 31 հոգի, ինչպես նաև իրենց բնակավայրերում են մեկուսացվել մեծաթիվ մարդիկ, հնարավոր է նրանցից ոմանց ևս օրվա ընթացքում տանեն հատուկ պահման վայր։

Ինչպես նախապես նշվել էր՝ վարակվածներից 2-ը Հայաստանի քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։

Կանխարգելիչ միջոցառումները օդանավակայանում շարունակվում են՝ բոլոր երկրներից ժամանողները լրացնում են հատուկ քարտեր, նրանց ջերմությունը չափում են։ Նաև ցամաքային ճանապարհով ժամանողներն են քարտեր լրացնում․ 6300 հասցեական քարտ արդեն լրացվել է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ կիրակի տեղի է ունենալու մեկ չարտերային թռիչք Հռոմից դեպի Երևան․ «Այն կազմակերպվում է կառավարության «Արմենիա» օդանավակայանի և Հայկական ավիափոխադրողի կողմից, մենք կառավարության նիստի փակ հատվածում կքննակրենք մեր կոնկերտ քայլերը այդ թռիչքի հետ կապված»։

Մանրամասն՝ տեսանյութում․