|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Չինաստանը անցագրային սահմանափակումներ կսահմանի ԱՄՆ քաղաքացիների համար ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանի նկատմամբ «անվայել պահվածքի» համար: Այդ մասին այսօր` հուլիսի 8–ին, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը` մեկնաբանելով Չինաստանի` Տիբեթի մուտքը օտարերկրացիների համար սահմանափակող պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան սահմանափակումները. տեղեկացնում է Yerkir.am-ը` «Սինհուա» գործակալությանը հղումով:
«Մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում այդ կապակցությամբ: Ի պատասխան այդ քայլերի` Չինաստանը որոշել է անցագրային սահմանափակումներ սահմանել ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ, որոնք այդպիսի անվայել պահվածք են դրսևորում Տիբեթի նկատմամբ»,- հայտարարել է նա:
ԱՄՆ-ը նոր հակաչինական պատժամիջոցներ է կիրառում` 2018 թվականի «Տիբեթ փոխադարձ հասանելի մուտքի մասին» օրենքին համապատասխան: ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով` Չինաստանը շարունակում է խոչընդոտել ամերիկացի դիվանագետների և այլ պաշտոնական անձանց, լրագրողների ու զբոսաշրջիկների այցերին Տիբեթի ինքնավար շրջան ու տիբեթական այլ շրջաններ:
«Տիբեթական շրջաններին հասանելիությունը կենսական շատ ավելի կարևոր նշանակություն է ստանում տարածաշրջանային կայունության առումով` հաշվի առնելով այնտեղ մարդու իրավունքների խախտումները, նաև Պեկինի անկարողությունը կանխել Ասիայի խոշորագույն գետերի ակունքների մոտակայքում շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը»,- հայտարարել է Պոմպեոն: