Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստվում է Իրաքին զրկել 250 մլն ռազմական օգնությունից, եթե երկիրը շարունակի պնդել ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, The Wall Street Journal-ին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ դրա վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, սակայն կառավարությունը հանձնարարել է գտնել այն բոլոր տարբերակները, որոնցով հնարավոր կլիներ Իրաքին նախատեսված միջոցները՝ այդ թվում ֆինանսական, հետաձգել մինչև 2021 թ.: Օգնության արգելափակումը ընդմիշտ չէ և կարող է փոխվել Իրաքի նոր քաղաքական ուղղության փոփոխության պարագայում:
Այս ամենը հետևանք է այն բանի, երբ Իրաքում գտնվող իրանցի գեներալ Ղաղեմ Սուլեյմանին Բաղդադում սպանվեց ԱՄՆ զորքերի կողմից, որից հետո Իրաքի խորհրդարանը պահանջեց ամերիկյան զորքերի դուրսբերումը:
Բացի ֆինանսական օգնության զրկումից՝ այլ պատժամիջոցներ ևս կկիրառվեն Իրաքի նկատմամբ, եթե երկիրը որոշի Ռուսաստանից գնել Ս-400 ԶՀԿ-ները: «Ինչ վերաբերում է Ս-400-ներին, ապա դրա գնումը, ամենայն հավանականությամբ կբերի նոր պատժամիջոցների» , - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր արևելքի հարցերով խորհրդական Ջոուի Հուդը:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ Իրաքում դարձյալ հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազա: