|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել ամերիկացի 11 պաշտոնյաների դեմ. գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ այսպես ՉԺՀ-ն պատասխանել է Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների դեմ ձեռնարկված ԱՄՆ Ֆիննախի գործողություններին:
«Այս պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում այսօր և կիրառվում են 11 մարդու նկատմամբ», - մեջբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Չժաո Լիցզյանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ «Հոնկոնգի ինքնավարությունը խաթարելու և մարդու իրավունքները խախտելու համար»: Վաշինգտոնը Չինաստանին մեղադրում է, որ Հոնկոնգի պաշտպանության նախագիծը, որը մշակվել է Չինաստանի խորհրդարանի կողմից, նպատակ ունի վերացնել շրջանի ինքնավարությունը:
1997 թ.-ին Բրիտանիան Հոնկոնգը հանձնեց Չինաստանին «մեկ երկիր, երկու համակարգ» հիմունքներով: Քաղաքը պետք է պահպանի ինքնավարությունը, իսկ նրա բնակիչները`լայն քաղաքական իրավունքներ, ներառյալ խոսքի և հավաքների ազատությունը, մինչև 2047 թվականը: Ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո ՉԺՀ-ի իշխանությունները մեծ հնարավորություններ ստացավ սահմանափակելու տարածաշրջանում քաղաքացիական ազատությունները: