|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պարտադիր կպատասխանի Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Արձագանք միանշանակ կլինի: Ոչ ոք չեղյալ չի համարել դիվանագիտության կանոնները, դիվանագիտության կանոններից մեկը փոխադարձությունն է»,- Ուզբեկստանից իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Նույնը մեկ օր առաջ հաղորդել էր CNN-ը։ Հակառուսական պատժամիջոցների կիրառումը կհամաձայնեցվի Եվրամիության հետ։