|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան չդադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Թուրքիայի տնտեսությանը «կործանիչ» հետևանքներ են սպասվում, եթե ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնք նախատեսված են հոկտեմբերի 17-ին, ձախողվեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ օրերս ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում էր ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: