| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3874 դիտում,
        
            3874 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-01 16:20
            2 տարի առաջ - 2022-12-01 16:20  
         
                
            այաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված ինքնաթիռի մասին:
«Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել։