|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում, որ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20): Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է նաև առաջիկա օրերի չվերթներ:
Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 9-ին նախատեսված է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):
Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00): Նույն օրը կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: