Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը նոր առանձնատուն է գնել
«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ բաց երկնքի քաղաքականություն իրականացնող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, «Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Արտյոմ Մովսիսյանը վերջերս Կոտայքի մարզի Հացավան համայնքում առանձնատուն է գնել, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Սակայն այս նոր առանձնատան մասին վերջինիս պաշտոնական հայտարարագրում ոչ մի տեղեկատվություն չկա:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով ասաց. «Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը: Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից և հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»»: