| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություններ է հայտնել առաջիկա չվերթների վերաբերյալ:
«Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 9-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Sibir ավիաընկերության կողմից (ժամանում 16։25, մեկնում 17։25)։
Ս. թ. հուլիսի 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03:35):
Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 14:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում 19:45):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- նշվում է հաղորդագրությունում: