կարևոր
9193 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-25 17:58
Քաղաքական

Ազգային կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում անհապաղ պետք է կատարի հետևյալ քայլերը. Ռուբեն Հակոբյան

Ազգային կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում անհապաղ պետք է կատարի հետևյալ քայլերը. Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դանդաղելը կործանարար է

   Այո՛, Արցախում իրականացվում է ցեղասպանություն: Էթնոցիդ: Արցախի նախիջևանացում: Հերթը Հայաստանինն է:

   Ակնհայտ իրողություններ են՝

   - Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...

   - Նույն Էրդողանի վկայությամբ՝

Արցախի նկատմամբ իրականացված վերջին ողբերգական զարգացումների մասին տեղեկացված է եղել Նիկոլը...

   - ՄԱԿ-ում թշնամու արտգործնախարարը, ի լուր աշխարհի, արձանագրեց Նիկոլի հավաստիացումն այն մասին, որ Արցախում հայության անվտանգության խնդիրը լուծված է:

   - ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին խայտառակ իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտել  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում...

    - Դահիճի ձեռքին գիլիոտին աշխատող Ներքին գործերի նախարարն իրականացնում է հոգեխանգարված ազգադավի հրահանգը՝ գույնզգույն բերետավորների միջոցով անհամաչափ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ՝ լինի  անչափահաս, կին, թե մարտի դաշտում հարազատի դին անթաղ թողած 18-ամյա արցախցի…

   Նպատակը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանատենչ պատուհասի աթոռը։։  

   Քայլարած դահիճը չափազանց վտանգավոր է դարձել, ինչպես կատաղած ոչխարը՝ մորթվելուց առաջ...

   Մենք, իսկապես, գահավիժում ենք։ Եվ միայն արագ, ընկալելի և ռիթմիկ գործողություններով է հնարավոր կասեցնել պետության կործանումը:

Կարծում եմ Ազգային կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում անհապաղ պետք է կատարի հետեւյալ քայլերը՝

   ա) նախատեսված իմպիչմենտին ընդառաջ, Կոմիտեն պարտավոր է որոշում ընդունել և հրապարակային հայտարարել վարչապետի թեկնածուի անունը: Դա ոչ միայն քաղաքագիտական աքսիոմ է, նաեւ՝ սահմանադրական պահանջ:

   բ) Առաջիկա օրերին Հայաստանի մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում հայտարարել հանրահավաքներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

   Գ) Իմպիչմենտ հայտարարելու օրը համահայաստանյան հանրահավաք կազմակերպել ԱԺ-ի մոտ:

   Դ) Ոստիկանների, մասնավորապես գույնզգույն բերետավորների հակաօրինական և թրքաբարո բռնի գործողություններից ժողովրդին պաշտպանելու նպատակով Կոմիտեն պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել:

   Այս օրհասական պահին դանդաղելը կարծանարար կարող է լինել։

   Ուզում եմ հավատալ, որ ոտքի ելած ժողովրդի միասնականությունը մեզ հետ կպահի ճակատագրական սխալներից»: