կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 15:48
Աշխարհ

Ղազախստանը կոշտ կարանտին է մտցնում

Ղազախստանը կոշտ կարանտին է  մտցնում

Ղազախստանը, կորոնավիրուսի տարածման դեպքերի աճի պատճառով, հուլիսի 5-ից ներդնում է երկշաբաթյա կարանտին`հնարավոր երկարաձգմամբ. հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ղազախական կառավարության մամուլի ծառայությանը:

Որպես սահմանափակիչ միջոց՝ մարզերի միջև ուղևորատար ավտոբուսների սպասարկումը դադարեցված է, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը սահմանափակ է: Միևնույն ժամանակ, միջազգային օդային երթևեկությունը պահպանվում է առանց երկրների ցանկի հետագա ավելացման։

Մտցվում է անգվածային, ընտանեկան և հիշատակի միջոցառումների արգելք, փողոցում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում`երեքից ոչ ավել, ինչպես նաև 65 տարեկանից բարձր մարդկանց տեղաշարժի սահմանափակում: Բացի այդ, արգելվում է գեղեցկության սրահների, վարսահարդարների, մարզասրահների, ֆիթնես կենտրոնների, լողավազանների, փակ շուկաների, լողափերի, ակվապարկերի, մշակութային օբյեկտների, ժամանցի կենտրոնների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների և այլնի գործունեությունը:

Բացի այդ, աշխատանքների հեռավոր ձևաչափը պահպանվում է պետական կառավարման մարմինների, գրասենյակների, ազգային ընկերությունների և բժշկական կենտրոնների գործունեության առնվազն 80%-ի համար: