կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 17:26
Տնտեսական

Ստվերային օրենսգրքով մտցնում ենք սպիտակ դաշտ. Մարուքյանը՝ Փաշինյանի կառավարությանը

Ստվերային օրենսգրքով մտցնում ենք սպիտակ դաշտ. Մարուքյանը՝ Փաշինյանի կառավարությանը

«Լուսավոր Հայաստանը»` որպես ազատական ուժ, կարծում է, որ տնտեսությունը պետք է հնարավորինս «բացվի» և քաղաքացիներին գործելու հնարավորություն տա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է փոխեին Հարկային օրենսգիրքը: 

«Պետք է շատ արագ հարկային նոր օրենսդրություն ընդունեինք, որի հնարավորությունը կար, քանի որ ՀՀԿ-ն կողմ էր քվեարկել: Դա այն Հարկային օրենսգիրքն է, որը մենք ամենավատ ձևով թիրախավորել էինք: Հիմա ինչ է տեղի ունեցել՝ մենք փոքր ու միջին բիզնեսին բերում ենք սպիտակ դաշտ մի օրենսդրության պայմաններում, որը գրվել է ստվերային տնտեսության համար: Լուրջ խնդիրներ ունենք տնտեսական համակարգում: Մենք խոստանում ենք ունենալ նոր հարկային օրենսգիրք, որում կլինեն քիչ վարչարարություն և ազատական մոտեցումներ: Մենք կվերադարձնենք նաև ակցիզային նախկին դրույքաչափերը: Դրա դեմ միասին էինք պայքարել, և դա շատ արագ պետք է վերադարձվեր, ինչը կբերեր դիզվառելիքի էժանացման: Սա չի արվել, և կան շատ բողոքներ, որ ստվերային օրենսգրքով մտցնում ենք սպիտակ դաշտ»,- ասաց Մարուքյանը: