կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 11:33
Քաղաքական

Վարչապետը կոշտ կանոններ է մտցնում տնտեսվարողների սնանկացման գործընթացում

Վարչապետը կոշտ կանոններ է մտցնում տնտեսվարողների սնանկացման գործընթացում

Այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարական տվեց տնտեսվարողների հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ տնտեսվարողների հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացել է 22 միլիարդ դրամի պարտք, իսկ 2100 տնտեսվարող հայտնվել է սնանկացման խնդրի առաջ:

Վարչապետի խոսքով՝ նման ցուցանիշի պատճառները վարչարարության և օրենսդրության բացերն են: Խնդրի կարգավորման համար վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել արտադատական կարգով հարցի լուծման տարբերակներ: Նաև` ներկայացնել համաչափ արգելադրման վերաբերյալ առաջարկություն, ինչպես նաև գնահատել սնանկության հատկանիշները

Հանձնարարական ստացավ նաև արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: Նա երկամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի և կառավարությանը ներկայացնի սնանկության ոլորտում առողջացման ծրագիր, ինչպես նաև` ԴԱՀԿ-ի հարկադիր վարույթի տևողության, օրենսդրական խոչընդոտները և դրանց վերացման համար առաջարկություններ:

«Սա չափազանց կարևոր աշխատանք է: Իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք սնանկացման գործընթացի մեջ ունենք քիչ առողջացման դեպքեր: Դա դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործ: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք խաղի կանոններ»,- ասաց վարչապետը: