|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ «Զայիդի Տարի» ծրագրի շրջանակներում Շարժայի բարեգործական ասոցիացիան բժշկական սարքավորումներ և մահճակալներ է տրամադրել Վայոց Ձորի մարզի «Վայքի բժշկական միավորում» ՓԲԸ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս առիթով բժշկական կենտրոն է այցելել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան երկրորդ քարտուղար տիկին Ահլամ Ռաշեդ ալ Սալամին և ծանոթացել բժշկական կենտրոնի պայմաններին։ Այցելության ընթացքում տիկին ալ Սալամին հանդիպել է Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանի, Վայոց Ձորի մարզպետարանի Առողջապահության և Սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանի և բուժմիավորման գլխավոր բժիշկ Ռոբերտ Ասլանյանի հետ։
Հատկանշական է, որ «Զայիդի տարի» ծրագիրը նախաձեռնել է ԱՄԷ կառավարությունը երկրի հիմնադիր Շեյխ Զայիդ բն Սուլտան ալ Նահյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, որի նպատակն է ամրապնդել և ողջ աշխարհում տարածել այն արժեքները, որոնց սկիզբ է դրել երկրի հիմնադիրը։