Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրը շրջադարձային է. ձեր կյանքում սկզբնավորվում է մի նոր ուղի, որը դժվարին է, տեղ-տեղ` փշոտ, բայց նաև պատվաբեր և իմաստավորված: Դա այն ուղին է, որը 130 տարի շարունակ անցել են հարյուրավոր երևելի գործիչներ և դեմքեր, որոնցից շատերի անունները ոսկե տառերով են գրված հայոց պատմության էջերում. այսօր Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմի առջև տեղի ունեցած ավանդական երդման արարողության ժամանակ նշեց ՀՅԴ գործիչ Ա. Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը երդում տվեցին և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շարքերը համալրեցին մի խումբ նորագիրներ:
«Այն քաղաքական ուժը, որին դուք այսօրվանից անդամակցում եք, Արցախյան փառապանծ հաղթանակի կերտողներից մեկն է: Բայց պետք է նաև հիշել, որ Դաշնակցության առաքելությունը միայն զենքի օգնությամբ ազգային-ազատագրական պայքար մղելը չէ. Դաշնակցությունը խորհրդանշում է և՛ հայ մտավորականին, և՛ աշխատավորին ու շինականին: Հետևաբար, Դաշնակցության մեծ ընտանիքում դուք ամեն մեկդ ձեր ոլորտում ծառայելու եք մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը, իսկ օրհասական ժամին, ինչպիսին Ապրիլյան քառօրյան էր, յուրաքանչյուր դաշնակցական պարտավոր է դառնալ հայրենիքի զինվորը և կանգնել մեր բանակի կողքին»,- իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկներ հանձնախմբի նախագահ Արտաշես Մխիթարյանը:
Երդման արարողությունից հետո նոր ընկերներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանը: