կարևոր
4411 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 12:16
Հասարակություն Քաղաքական

Պայքարը բոլոր սերունդներինն է․ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը համալրվեց մի խումբ երիտասարդներով

Կիրակի՝ հունիսի 30-ին, Եռաբլուրում 6 նորագիրներ դաշնակցականի երդում տալով՝ համալրել են կուսակցության շարքերը։

«Համալրվում ենք ծանր ժամանակներում, երբ երիտասարդները կուսակցականանալուց խուսափում են, տարատեսակ պիտակավորումներից խուսափում են ու նախընտրում են ապրել իրենց կյանքով, հանգիստ, առանց մտահոգվելու, կամ ներգրավվելու համընդհանուր ու ամեն հարցից վեր այս հոգսերից։ Ձեր կամքի դրսևորումը, գալը, մեզ ուժեղացնելու է» ,-նշել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը։

Երդումը տեղի է ունեցել լիբանանցի դաշնակցական, ԼՂՀ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հետախուզական ու զինական մասի խորհրդական Մհեր Ջուլհաճյանի շիրիմին։

Երդման կնքահայրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն էր։ Նա կոչ արեց նորագիրներին՝ պատրաստվել երկարատև պայքարի։ Տոնոյանն ընդգծեց՝ պայքարը բոլոր սերունդներինն է և պայքարի մեջ է նույնիսկ անձնական երջանկությունը»։

Նորագիրներից մեկն ասաց, որ կուսակցության գաղափարներին ծանոթանալով է որոշել միանալ այս կուցակցությանը, իսկ մեկ ուրիշը նշեց, որ մասնակցել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իրականցրեց «Ազգային-քաղաքական դպրոց» նախաձեռնության միջոցով ծանոթացել դաշնակցական երիտասարդների հետ ու որոշում կայացրել՝ համալրելու կուսակցության շարքերը։

Մանրամասն՝ տեսանյութում