Փոխարժեքներ
21 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Շատ շուտով գալու է գործողությունների ժամանակը, բայց սյուրպրիզը դեռ կպահենք իշխանությունների համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում։
ՀՀԿ երիտասարդականը բողոքի երթով եկել էր ՀՀ-ում ԵՄ գրասենյակ՝ նամակ հանձնելու ՀՀ-ում ԵՄ դեսպանին։
Հայկ Մամիջանյանը նամակը հանձնելիս ասաց, որ դեսպանի լռությունը Հայաստանում կատարավող ներքաղաքական գործընթացների մասին անթույլատրելի է։
ՀՀԿ երիտթևի ղեկավարը հայտնեց, որ նամակում ՍԴ շուրջ կատարվող ապօրինի գործընթացի և ՍԴ նախագահի դեմ արշավի իրավական ու քաղաքական անթույլատրելիության մասին է։
Նույն բովանդակությամբ նամակ հանձնելու են նաև եվրոպական երկրների 20-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչությունների։
«100 ակտիվիստներով նամակներ ենք հանձնելու ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին՝ իրավական և քաղաքական ամենաթողության վերաբերյալ»,-ասաց Մամիջանյան
Չի կարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի որոշել, որ կաթողիկոս է դառնում՝ հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․