Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում շարունակում են օգտվելով հակահայկական տրամադրություններից և սև քարոզչություն տարածել քաղաքական գործիչների վերաբերյալ՝ նրանց հայասիրության կամ հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրելով։ Այս անգամ բնականաբար թիրախավորվել է առաջիկա կիրակի նախատեսվող նախագահական ընտրություններում Էրդողանի միակ մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ինչպես հայտնում է Akunq.net-ը, ծագումով Դերսիմից Քըլըչդարօղլուի հայազգի մայր ունենալու թեման արծարծվել է դեռ վաղուց։ Սակայն ուշագրավ է, որ այս օրերին, երբ կատաղի մրցակցություն է զարգանում վերոնշյալ 2 թուրք քաղաքական գործիչների մեջ, թուրքական ազգայնամոլական «Յենի Աքիթ» օրաթերթը հրապարակել է Քըլըչդարօղլուի հայրական տան տեսանյութը։ Տեսագրության մեջ աչքի է զարնում տան պատերին պահպանված հայկական խաչը։ Զավեշտալի է, որ միայն դրանից ելնելով՝ թուրքական պարբերականը նշում է, որ Քըլըչդարօղլուն հայասեր կամ հայ է։
Ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում Հայոց ցեղասպանությունից հետո հայերի տները զավթած թուրքերը և քրդերը անհրաժեշտություն չեն զգացել վերակառուցել դրանց պատերը։ Շատ դեպքերում նրանք ուղղակի բնակություն են հաստատել մինչև իսկ հայկական եկեղեցիներում և վանական համալիրներում։ Նման վառ օրինակ է Մշո Սուրբ Կարապետ հայկական վանական համալիրը։ Թերևս Քըլըչդարօղլուի հայրական ընտանիքը նույնպես ապրել է հայերից խլված լքյալ գույքերից մեկում։ Եւ տեսանյութում երևացող այդ խաչքարը դրա հետևանք է։
Սակայն նախընտրական թեժ պայքարի բովում թուրքական լրատվամիջոցները բնականաբար չեն խորանում պատմական փաստերի մեջ, քանի որ իրենց հիմնական թիրախը Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներն են, լայն ընտրազանգված, որի մեծ մասը կատաղում է միայն «հայ» կամ «հայկական» անունները լսելիս․․․
Թուրքական աղբյուր՝ https://www.yeniakit.com.tr/haber/kilicdaroglunun-evinde-gizemli-ermeni-sembolu-ogrenince-sok-olacaksiniz-1760215.html
Մելինե Անումյան
Akunq.net