Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ կարծում, որ ինքը չգիտեր դա, դա փնթի բեմականացում էր. այս մասին, անդրադառնալով Կառավարության նիստում Փաշինյանի զարմանքին, երբ իմացավ պետական պարտքի թիվը, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Նույնիսկ իրենց վարժ բեմականացման հնարքներն են հնացել, դա բեմականացման փնթի կատարողական էր` ըստ էության, որով փորձում էր պետական պարտքի ավելացման այդ լուրջ խնդիրը և մարտահրավերը նսեմացնել։ Դա նույնն էր, ինչ- որ մի քիչ ավելի գեղարվեստական արեց քովիդի ժամանակ, երբ ասում էր՝ «քովիդը ինչ է, մենք դա կհաղթահարենք պինցետով և քաշած օղիով»։ Սա նույն հարթության մեջ է, այսինքն այն իրական ահագնացող խնդիրները, որ մենք ունենք, իրենց իշխանավարման շատ ուղիղ հետևանքն են, և փորձում են թմրեցնել հանրությանը, փորձում են փաթեթավորել, մանիպուլյացնել , ուշադրությունից դուրս թողնել, բայց վատը նա է, որ դրանով խնդիրը չի լուծվում։ Այո՛, մենք շատ հաստատուն քայլերով գնում ենք վարկային ճգնաժամի։ Սա ակնհայտ է, և այսպիսի իրավիճակում, իրեն նորմալ համարող իշխանությունները, դա պետք է համարեին էական ռիսկ, և շատ պարզ և բաց այդ մասին պետք է ունենայինք քննարկումներ և բնականաբար նաև լուծումներ։ Իսկ սրանք, մեր երկիրը պահում են պարտքով , և որպեսզի քողարկեն իրենց ապիկարությունը, ձախողումները, դա վերածում են շոուների, վերածում են բեմականացումների՝ հանրությանը թմրեցնելու, ապասևեռելու իմաստով»։
Նրա խոսքով՝ իշխանությունները սա անում են հետևողականորեն, արել են երեկ, անում են այսօր, և քանի իշխանության են, այդպես են վարվելու, քանի որ իրենց շահի կենտրոնը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն ու ազգային շահն է, այլ բացառապես դրան հակադրվող մի բան՝ իրենց աթոռը պահելու և իրենց իշխանությունը ևս մի օրով երկարացնելու շահով են առաջնորդվում։