Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքապետարանի գործունեությանը: Նա մասնավորապես նշում է, որ ՀՀ հպարտ քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց և այլն, իսկ «ԿամԱԶ» նվիրված գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի: Գրառումն ամբողջությամբ` ստորև.
Հիշեցնեմ. կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնյային արած լավության դիմաց ինչ-որ մեկը ստանում է անհավասար, նույնիսկ արտոնյալ պայմաններ։
Օրինակ, սովորական ՀՀ հպարտ կամ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց, կամ 9 ամիս տանում-բերում են և չեն փոխում հողի նշանակությունը՝ խոչընդոտելով ներդրումներին, իսկ Կամազ նվիրված գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի։
Կոռուպցիան պոզով պոչով չի լինում։
Ասում եմ, ազնիվ եղեք, էս սխեմաները մենք տեսել ու չենք գայթակղվել»։