|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարությունը արտահերթ նիստ է անցկացրել, որում քննարկվում էր պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգում փոփոխություն անելու մասին հարցը: Նշենք, որ համակարգը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից:Կառավարության նիստին զուգահեռ կառավարության շենքի առջև էին հավաքվել պարտադիր կուտակային համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները:Նրանք կարծում են, որ օրենքում կան կասկածելի, խտրական դրույթներ, մարդիկ չեն վստահում այդ համակարգին, մարդիկ չեն ուզում, որ պարտադրված մտնեն այդ համակարգի մեջ, ուստի պետք է հետաձգել այն:
Կառավարության առջև բողոքող քաղաքացիների մեջ էր նաև «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով` եթե պարտադիր կուտակային համակարգը լիներ լավը, քաղաքացիները իրենց կամքով կուզենային ներգրավել դրանում: Նրա կարծիքով` ճիշտ ժամանակն է ընդմիջում վերցնել, երկխոսել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկել լուծում, որը կբավարարեր քաղաքացիներին:
«Կարծում եմ, կառավարությունը պետք է որոշակի ժամանակ վերցնի, ուսումնասիրելու քաղաքացիների բողոքը, դժգոհությունները, որպեսզի կարողանա ճիշտ լուծումներ առաջարկել: Չպետք է անտեսել քաղաքացիների բողոքի ձայնը: Նախորդ կառավարությունը կտրվել էր հասարակությունից, չէր երկխոսում քաղաքացիների հետ: Իսկ նոր կառավարությունը պետք է երկխոսի քաղաքացիների հետ»,- ասաց Գորգիսյանը: