Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Ելք» խմբակցության քարտուղար, ԼՀ կուսակցության վարչության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա չբացառեց, որ նոր խորհրդարանում իրենց դաշինքը կարող է լինել երկրորդ ուժը։
Դիտարկմանը, թե ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ, ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունները գրպանային ընդդիմություն կունենան խորհրդարանում, Գորգիսյանը պատասխանեց. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այն արտահայտության վրա, որ մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն։ Հանրապետականները միշտ ամեն ինչ չափում են, ժողովրդական խոսքով ասած, իրենց արշինով»։
Դիտարկմանը, թե իրենց մշտապես կապում են «սև» ուժերի հետ, պատգամավորն արձագանքեց. «Անընդհատ չենք ապացուցելու, որ մենք, ասենք, ընձուղտ չենք»։