կարևոր
5278 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-30 15:42
Հասարակություն

Տիկի՛ն, միգուցե սատանիստ ընկերուհիդ է թելադրել գրառմանդ տեքստը․ կրկին Աննա Հակոբյանի «Black White» փարթիի մասին

Տիկի՛ն, միգուցե սատանիստ ընկերուհիդ է թելադրել գրառմանդ տեքստը․ կրկին Աննա Հակոբյանի «Black White» փարթիի մասին

Alternativ.am կայքի խմբագիր Գագիկ Ասատրյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի կազմակերպած «Black White» փարթիին, որին մասնակցել էր նաև զահվածի ծնող։

«Միշտ ու ամեն դեպքում է պետք պահել կոռեկտության սահմանները, երբ խոսքը վերաբերվում է զոհվածի ծնողին։ Այս մի դեպքում էլ ինձ զուսպ կպահեմ, թեև նույն զոհվածի ծնողը «Black White» փարթիների ա մասնակցում ու նկարահանվում նրա հետ, ում համար իր որդին «ԶՈՀՎԵԼ Է ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ»։

Մի կողմ դնելով իր ու սատանիստ աննա հակոբյանի միջև ջերմ հարաբերությունների հանգամանքը, ձեզ եմ ներկայացնում մի փոքր հատված այդ կնոջ գրառումից, ով գրել է, որ իր որոշելիլքն է՝ ինչպես սգալ, ինչ գույնի շոր հագնել և այլն։

Բայց ինձ ապշեցրեց քրիստոնեական արժեքներից խոսող կնոջ գրառման վերջին տողերը․ ասում է՝ «Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է․․․»։

Տիկի՛ն, միգուցե սատանիստ ընկերուհիդ է թելադրել գրառմանդ տեքստը, բայց ուզում եմ տեղեկացնել, որ հոգով աղքատ լինելը բնավ մեղք չէ, քանզի, եթե դու Աստծուն հետևում ես, պետք է նաև իմանաս Քրիստոսի հետևյալ խոսքերը՝ «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը (Մատթեոս 5.3)»։

Ձեր որդին, տիկի՛ն, հոգով աղքատ էր, քանզի առանց զգալու թիկունքում դավաճանությունը, իր՝ «հանուն ոչնչի» զոհվելու վտանգը, նետվեց թշնամու «մահվան երախն» ու ստացավ երկնքի արքայությունը․․․Հավերժ փառք նրան, իսկ Դուք, ինչպես ասում եք՝ պարեք այնքան, որքան ուզում եք, սգացեք՝ ինչպես ուզում եք, քանզի որքան էլ սատանիստ ընկերուհին ցանկանա, որ Ձեզ իմ նմանները թիրախավորեն, մեկ է, մենք կրկին ու կրկին մեր խոսքի մեջ զուսպ ենք լինելու, քանզի մեզ համար Ձեր որդին զոհվել է, ոչ թե հանուն ոչնչի, այլ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»։