Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բացահայտորեն ասում եմ` եթե դադարեցնեն Թուրքիայի առաջադիմությունը, հավատացեք, Թուրքիան կդառնա ոչ թե 5, 10, 12 տարի, այլ 100 տարի առաջվա Թուրքիան, իսկ մենք դա թույլ չենք տա»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մարմարա» համալսարանում ելույթի ժամանակ:
Ըստ Haberler-ի՝ ելույթի հիմնական թեման եղել է Քոբանիում հարձակումներ իրականացնող ԻՇԻՊ-ը, որի դեմ, ըստ Էրդողանի, Թուրքիան խիստ պայքար է մղում:
«Շիաներին, սուննիներին, ասորիներին, եզդիներին, հայերին և, առհասարակ, հնարավորինս բոլորին պետք է զգուշացնենք այս «խաղի» մասին,- ասել է նա և հավելել,- 30 տարի է` Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողության սպառնալիք կա: Դուք էլ դա տեսնում եք: Նայելով 30 տարվան` ասացեք խնդրեմ, ո՞վ է հաղթել: Քուրդը չհաղթեց, ընդհակառակը՝ մեծ կորուստներ տվեց: Թուրքը նույնպես չհաղթեց, մեծ ցավեր կրեց: Թուրքիան, Իրաքը, Սիրիան չհաղթեցին: Թող ոչ ոք չնեղանա, բայց Թուրքիան առաջվա Թուրքիան չէ: Չնայած ամեն ինչին՝ Թուրքիան շարունակում է առաջ ընթանալ, տնտեսությունը զարգանում է, ժողովրդավարությունն ավելի բարձր մակարդակի է հասնում, և շատ լուրջ բարեփոխումներ են արվում: Դրան զուգահեռ՝ հատվում են մտքի և զգացմունքների սահմանները: Ահա այստեղ բացահայտորեն ասում եմ՝ եթե դադարեցնեն Թուրքիայի առաջադիմությունը, հավատացեք, Թուրքիան կդառնա ոչ թե 5, 10, 12 տարի, այլ 100 տարի առաջվա Թուրքիան, իսկ մենք դա թույլ չենք տա: Հավատում եմ, որ երկրի քաղաքական գործիչները, ակադեմիկոսներն ու մտավորականները ևս թույլ չեն տա նման բան»:
Ելույթի ավարտին Էրդողանը շեշտել է, որ «Թուրքիան շարունակելու է օրինակ ծառայել»: