Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել այն մասին, որ երկուշաբթի մեկնարկում է հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումները հանելու երրորդ փուլը. չեղարկվում են անցագրային ռեժիմն ու շրջանի ներսում տեղաշարժման սահմանափակումները. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք՝ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Կադիրովը հայտարարել էր, որ հունիսի 20-ից հետո Չեչնիայում կչեղարկվի կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումների շուրջ 90 տոկոսը, այդպիսով՝ կբացվեն սրճարանները, ռեստորանները փողոցում ու խաղահրապարակները:
Այս առնչությամբ տարածված հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Սահմանափակումները չեղարկելու երրորդ փուլի մասին Ռամզան Կադիրովը հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ շտաբի նիստին: Անցագրային ռեժիմը չեղարկվում է, կարելի է ազատ տեղաշարժվել հանրապետությունում, թույլատրվում է բացել առեւտրային կետերը եւ հանրային վայրերը, պետական ծառայողները կսկսեն աշխատել սովորական ռեժիմով»։
Հիշեցնենք՝ դեռևս ապրիլի 5-ին Չեչնիայի իշխանությունները փակել էին շրջանի սահմանները բոլորի համար, բացառությամբ տրանզիտային տրանսպորտի եւ պարենային մատակարարումների: Մտցվել էր նաև սահմանափակում հանրապետության տեղաշարժի համար 20.00-ից մինչև 8.00-ն, ինչպես նաև գործում էին միայն 2-ժամանոց թույլտվություններ խանութ ու դեղատուն այցելելու համար: