Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մրցույթ է հայտարարել, որի հաղթողին դրամական պարգև է խոստացել: Իր Telegram-ալիքում նա հետևորդներին հանելուկ է առաջացրել՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
«Ընկերներ, առաջինը, ով կռահի, թե ինչ են ինձ ասում այս տեսանյութում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մեկ միլիոն ռուբլու չափով նվեր կստանա»։
Նա հստակեցրել է, որ հաղթանակի համար նախապայման է ամբողջական մանրամասն պատասխանը։ Անհրաժեշտ է ոչ միայն գուշակել, այլև մանրամասն նկարագրել պատասխանը մեկնաբանություններում:
Կադրերում Կադիրովը, Պուտինը և Միրզիյաևը սեղմում են միմյանց ձեռքերը, որից հետո Ռուսաստանի առաջնորդը ինչ-որ բան է ասում Կադիրովին, գրկում նրան և մի կողմ քաշվում: Ուզբեկստանի նախագահը նույնպես ինչ-որ բանի մասին խոսում է Կադիրովի հետ և հեռանում։
Իրականում Պուտինը Կադիրովին խոստացել է Չեչնիա ժամանել։