|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կասեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան, որը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքին, այսպես կոչված «ռուսական օրենքին»։ Այն հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։
Նախագահը այս հայցով պահանջում է կասեցնել նշված օրենքը և վերջնականապես չեղարկել»,- sputnik-georgia.ru -ի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է Մսխիլաձեն։
Վրաստանում հունիսի 3-ից ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ըստ որի օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները և լրատվամիջոցները ստիպված կլինեն մուտք գործել «օտարերկրյա գործակալների» ռեեստր, եթե նրանց տարեկան եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա ֆինանսավորում է։ Տարին մեկ անգամ պետք է հայտարարագիր լրացնեն։