Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով նախատեսվում է հավանության արժանացնել ՀՀ մարզպետարաններին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով 2014 թվականի ինն ամսում 10 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը: Այս նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր մարզպետարանին տրամադրել 1 միլիոն 200 հազարական դրամ:
Ուշագրավ է, որ որոշման նախագծում նշվում է, որ պետք է հատկացվի 10 միլիոն դրամ գումար, իսկ կից փաստաթղթերում, մասնավորապես հիմնավորումներում, նշվում է, թե ««Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երրորդ փուլի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 12 միլիոն դրամ գումար հատկացնել` մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով:
Ընթացիկ տարում, նշվում է փաստաթղթում, իրականացվել են մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, և, պարզվում է` մրցույթի եզրափակիչ երրորդ փուլի իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել...
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ ՆԿ-113-Ն կարգադրությամբ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված է «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակը, որի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: