|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետությունում պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ. գրում է Grozny.TV-ն, նշելով՝ ավելի վաղ Կադիրովը Պոմպեոյին հրավիրել էր Չեչնիա։
Այս առնչությամբ Կադիրովն կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է. «Վերջ, չեղարկում եմ հրավերը և հայտարարում նրան մեզ մոտ՝ հանրապետությունում առկա բոլոր պատժամիջոցներում ներառելու մասին՝ ընդհուպ մինչև նրա բոլոր հաշիվների արգելափակում», ու հայտարարել, որ չի հասկանում, թե ինչու է Վաշինգտոնը «սև ցուցակում» ներառել իր դուստրերին և կնոջը, ովքեր քաղաքականության հետ կապ չունեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Կադիրովը ներառվել է «սև ցուցակում». ԱՄՆ-ը նրան մեղադրում է կտտանքներ, արտադատական պատիժներ կազմակերպելու և այլ հանցագործությունների մեջ։