Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե մյուսների դատական գործերի հետ կապված որոշումները զուտ իրավական գործընթաց են: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իշխանություններին անհանգստաացնո՞ւմ է արդյոք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց:
Սիմոնյանը վստահեցրեց՝ այդ հարցն իրենց չի անհանգստացնում, անհանգստացնում է այն մարդկանց զայրույթը, ովքեր կարծում են, թե իբր իշխանությունն ինչ-որ մեկին բռնում է, ինչ-որ մեկին բաց թողնում: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ դրանք հարապարակային են դառնում: Որևիցե մեկին չենք բռնում ու բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել ՀՀ-ում: Իրավական պրոցեսը շարունակվում է: Էլի են եղել դեպքեր, երբ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա վստահերեց, որ եթե քաղաքական միջնորդության տրամաբանությամբ շարժվեին, ապա Քոչարյանին հիմա պետք է բաց թողած չլինեին:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Նա կալանքի տակ էր 2019 թվականի հունիսի 25-ից։ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։