Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` ինչ-որ ժամանակ հետո Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չպետք է խոսի Մարտի 1-ի մասին: «Այսօր ինչ ասում է, քաղաքական բնույթի խոսակցություններ չեն: Իսկ ինչ վերաբերում է, որ մենք այսօր քննարկենք Մարտի 1-ի խնդիրները, ապա Մարտի 1-ի համար ստեղծված էր հանձնաժողով, որտեղ քննարկվում են խնդիրները, և եթե մեղավորներ կլինեն, նրանք կպատժվեն»,- ասաց Սահակյանը:
Հարցին` եթե չլինի ընտրակաշառքը, բանակի, վարչական ռեսուրսի աջակցությունը, ՀՀԿ-ն կարո՞ղ է ձայն հավաքել, նա պատասխանեց. «Իհարկե, կարող է: ՀՀԿ-ն եթե նույնիսկ ձայն էլ չհավաքի, ամենակարևոր կուսակցությունը կմնա հասարակության մեջ: Իսկ հիմա ես գտնում եմ, որ ժամանակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ձայն կհավաքի, և ասում եմ, որ եթե նույնիսկ մի քանի հոգի ՀՀԿ-ականներ լինեն ԱԺ-ում, իմացեք, որ ամբողջ քաղաքական ծրագրերի և դրանց քննարկումներն ու վերլուծությունները կայանալու են նրանց միջոցով, նրանց հետ միասին»:
Սահակյանը հավաստիացրեց, որ իրենց ընդդիմադիր գործունությունը չի գնալու այն ճանապարհով, որ տեսնեն` ինչքան վատ է աշխատում իշխանությունը, այնքան լավ իրենց համար: «Մենք ասելու ենք, որ իշխանությունն ինչքան լավ աշխատի, մենք այդ իշխանության հետ կգնանք ճանապարհ»,- ասաց նա: