|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի։
Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․
«Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվզում»։
Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։