կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 17:45
Տնտեսական

Գերմանիան պարտքեր է կուտակում COVID-19 համավարակի պատճառով. Bloomberg

Գերմանիան պարտքեր է կուտակում COVID-19 համավարակի պատճառով. Bloomberg
Գերմանիայի կառավարությունը փոխառել է 4,14 միլիարդ եվրո՝ թողարկելով և վաճառելով 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսեր. գրում է Bloomberg-ը։ 
Պարբերականի դիտարկմամբ՝ այս ամենը գերմանական իշխանությունների համար վարկի ռեկորդային քանակ է 2014 թվականից ի վեր կորոնավիրուսային համավարակի հետևանքներով պայմանավորված տնտեսական անկման ֆոնին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ նախատեսում է 62.5 միլիարդ եվրո պարտք վերցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար, ինչը, որոշակի հաշվարկներով, երկիրը 12 տարով հետ կգցի։