Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խորացող սովը միայն առաջին տարում աշխարհում մանկական մահացության ամենամսյա աճը մեծացնում է ավելի քան 10 հազարով. գրում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված ՄԱԿ տվյալներին։
Նշվում է՝ ինֆեկցիաների տարածումը սուր թերսնումից տառապող երեխաների թվի ամենամսյա աճը մեծացնում է ավելի կան 550 հազարով: Գործակալության տեղեկություններով՝ հիշյալ թիվը 12 ամսում լրացուցիչ կմեծանա 6,6 մլն-ով՝ այն պարագայում, երբ անցյալ ամբողջ տարում գրանցվել է նմանատիպ սցենարով 47 մլն դեպք: Մասնավորապես, երեխաների հյուծման հետևանքներից են փորափքությունը, աճի հապաղումը, ինչպես նաև մտավոր զարգացման խանգարումները։
Նման իրավիճակային լուրջ վատթարացումը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի ու դրա հետևանքով առաջացրած սահմանափակումների հետ, որոնց պատճառով սովի խնդրին առավել ենթակա երկրները կտրվել են շուկայից, միևնույն ժամանակ դրանց բնակիչների հասանելիությունը բուժօգնությանը կրճատվել է: