Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստով ներկայացված օրինագիծը առաջին ընթերցմամբ չի ընդունելու և ներկայացնելու է հանրաքվեի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հղում արեց Սահմանադրությանը, որը նախատեսում է, որ նախագծի՝ չընդունվելու դեպքում խորհրդարանը կարող է 3/5-ով որոշել՝ այն ներկայացնել հանրաքվեի։
Լրագրողների տարակույսին, թե՝ անկախ նրանից ԱԺ-ո՞վ, թե՞ հանրաքվեով կընդունվեն Սահմանադրության փոփոխությունները, միևնույն է՝ պետք է այն վերջում ներկայացնել Սահմանադրական դատարանի վավերացմանը, Հովակիմյանը հակադարձեց․ «Խորհրդարանի պարտավորությունը ՍԴ դիմելու ընթացակարգը նշված է ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածում, որը վերաբերում է երկրորդ ընթերցումից առաջ՝ առաջին ընթերցմամբ չընդունվելու դեպքերին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելը ԱԺ կանոնակարգով կարգավորված չէ, այդ թվում կարգավորված չէ այն, թե առաջին ընթերցումից առաջ արդյո՞ք պիտի խորհրդարանը դիմի ՍԴ, բայց միանշանակ է ամրագրված, որ 2020 հոդվածի 3-րդ կետի ուժով՝ եթե չի ընդունվում սահմանադրական փոփոխությունը, խորհրդարանը կարող է որոշում կայացնել՝ դիմել հանրաքվեի»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱԺ պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ ներկայացված՝ «Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն է, որը հայտարարեց՝ փոփոխությունը վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածին։ Գործող հոդվածը սահմանում է. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը։ Մինչդեռ նախագիծն առաջարկում է հետևյալ փոփոխությունը. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը․ Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․