Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում համերաշխության ու միասնականության ջանքերը համառորեն տապալվում են այդ նույն կոչերով հանդես եկողների` իշխանության ներկայացուցիչների կողմից: Այսօր 13 կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան` առաջարկելով գործող իշխանություններին հայրենիքի պաշտպանության գործում ներգրավել նաև ՀՀ նախկին նախագահներին, նախկին վարչապետներին և այլն:
Թվում էր` ընդդիմադիրների այս առաջարկը, որը բառացիորեն հենց միասնականության ու համերաշխության դրսևորում է, պիտի ողջունելի լիներ իշխանությունների կողմից: Բայց արի ու տես, որ անգամ այս օրհասական պահերին նրանք չեն թաքցնում իրենց մաղձն ու քաղաքական էժանագին շահերը:
Ահավասիկ, իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառումը, որով նա առաջարկում է հանել քննարկումից 13 կուսակցությունների առաջարկը, որովհետև «նյարդաքամ է անում»: Այն, որ իրենց մանկամիտ, անպատասխանատու, տեղ-տեղ անհայրենիք ու բարոյականության սահմաննեը հատող տարբեր գրառումներ ու հայտարարություններ ավելի քան 2 տարի և ավելի քան 20 օր հունից հանում են հասարակության ադեկվատ ու գիտակից հատվածին, դրա մասին լռում ենք, էլ չենք ասում, որ մեզ պարտադրում են լռել, որ հանկարծ «պառակտում չմտցնենք»: Իսկ, ահա, իրենց` իմքայլականներին, կարելի է խոսել ու պառակտել հասարակության միասնականությունը, արհամարհել, հեգնել, ծաղրել, թշնամանք սերմանել:
Աղբյուրը՝ hraparak.am