Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը երկրի կառավարությանը խնդրել է անհապաղ օգնություն հատկացնել Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ պայմանավորված վերջին մեկ շաբաթում երկրում վարակման ցուցանիշի մտահոգիչ աճով. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 16.000-ի, այն դեպքում, երբ Ավստրալիայում միևնույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշն եղել է 7.320, իսկ վերջին շրջանում տարվող աշխատանքների շնորհիվ ի հայտ են գալիս օրական ընդամենը 5-10 նոր դեպքեր:
Բացի այդ, նշվում է՝ հանձնախումբը կապ է հաստատել Հայաստանի արտգործնախարարության և առողջապահության նախարարության հետ ու տեղեկացել անհրաժեշտ բուժսարքավորումների մասին, որից հետո այդ սարքավորումների ցանկը փոխանցել է Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության ներկայացուցիչներին և առողջապահական հարցերով մասնավոր արդյունաբերության ոլորտի փորձագետներին:
Այս առնչությամբ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է. «Մեր համայնքը շատ է անհանգստացած Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով, որն օրեցօր ավելանում է հարյուրներով: Մեր պարտքն է ցանկացած աջակցություն տրամադրել Հայաստանում բնակվող մեր քույրերին և եղբայրներին», ու հույս հայտնել՝ կորոնավիրուսի դեմ բարեհաջող պայքար մղող Ավստրալիան կկարողանա օգնություն տրամադրել նաև Հայաստանի Հանրապետությանը։