|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը հայ համայնքի անունից շնորհավորել է հանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլյանին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու առիթով:
Նահանգի «Ազատական» կուսակցությունը ներկայացնող Բերեջիքլյանը միաձայն վարչապետ է ընտրվել հունվարի 22-ին կայացած ժողովում:
Բերեջիքլյանը 2013 թվականին ընտրվել է Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանի անդամ՝ որպես հայաշատ նահանգի ներկայացուցիչ:
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի վարիչ տնօրեն Վաչե Գահրամանյանը հայտարարել է,-«համայնքը հպարտ է Գլեդիս Բերեջիքլյանի արձանագրած հաջողություններով: Այս հաջողությունը վկայում է, որ 2003 թվականից ի վեր Գլեդիսի տարած աշխատանքը գնահատվել է ոչ միայն մեր համայնքի, այլ ամբողջ նահանգի կողմից»:
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը նաև շնորհավորել է նախկին վարչապետ Մայք Բեյրդին՝ պաշտոնավարության վերջին 3 տարիների ընթացքում տարած աշխատանքի համար: