Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կեցցե մեր հայրենի ոստիկանությունը, այո դա դեռ ողջ պոտենցիալը չէր: Սա նոր Հայաստանն է, որտեղ լրագրողներին փռում են ասֆալտին»,- այս մասին է գրել լրագրող Մարգարիտա Դավթյանը, որն այսօր ԱԱԾ շենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկի մասնակից է եղել։
Ինչպես արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Մինչ լրագրողներն ու համակիրները փորձում էին մոտենալ Ծառուկյանին, ոստիկանները գործողություններ իրականացրին՝ քաղաքացիներին և լրագրողներին բռնի ուժով հեռացնելով ԲՀԿ առաջնորդի մեքենայից։
Լրագրողների հարցին, թե ինչու նման բիրտ ուժ կիրառվեց լրագրողների նկատմամբ, և ինչու իրենց գցեցին գետնին ու քարշ տալով հեռացրին Գագիկ Ծառուկյանից, Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը պատասխանեց՝ շատ սուբյեկտիվ եք մեկնաբանում։
Մինչ լրագրողները լքում էին տարածքը, ոստիկաններից մեկը նշեց՝ դա մեր ամբողջ պոտենցիալը չէր։