|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մայիսի 23-ին, ժամը 07.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է «Գեղանուշ Գալստյան» ԱՁ-ին պատկանող հացի փռի վառարանի տարրայի բուսական յուղը (2,5 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 07.41-ին: